«Հորմուզի նեղուցում նավարկության խափանումը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի պարտադրած պատերազմի հետևանք է։ Եթե եվրոպական երկրները իսկապես մտահոգված են տարածաշրջանի խաղաղությամբ և անվտանգությամբ, ապա պետք է ճնշում գործադրեն ագրեսորների վրա և ստիպեն դադարեցնելու նրանց ռազմական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ»,- ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։                
 

Ինձ տու՜ն տար,Աստվա՜ծ...

Ինձ տու՜ն տար,Աստվա՜ծ...
27.11.2024 | 20:13

Ելնեմ հավաքեմ տերևներ ցաված

ՈՒ դափնեպսակ հյուսեմ ես մի պերճ,

Տանեմ հագցնեմ Քիրսին խռոված

Թաքուն մրմնջամ՝ կգանք, դու իմ խի՜ղճ...

Ելնեմ հավաքեմ աշնան արցունքներ

ՈՒ ժանյակ գործեմ ցավերից մեր հուր,

Տանեմ փակեմ աչքերն այն տխուր.

Հառած մնացին երկնքին լազուր...

Ելնեմ հավաքեմ մեր բալիկների ծով

Ծրարներն հասցնեմ Ձմեռ պապիկին

ՈՒ հարցնեմ ցավով, թե ինչո՜ւ չեկավ

Կամ գուցե մնաց նա ծխնելույզում...

Գուցե եղնիկները մոլորվեցին խեղճ,

Մնացին սառած, գերված իմ երկրում,

Ասում են քամին՝ շուրթերին իր պերճ,

Խաղալիքներ էր տխուր շուրջպարում...

Ա՜խ, ելնեմ գտնեմ ճամփան Աստծո,

Ես՝ ոտաբոբիկ, լեզուս՝ կարկամած,

Հարցնեմ՝Տե՜ր Աստված, ես մի ծառան քո,

Ե՞րբ պիտ տանես երկիրն իմ կարոտած...

Ա՜խ, դարձել ենք մենք ուրվականներ սև,

Շրջում ենք մոլոր անտուն ու անքուն,

Մեզ տո՜ւն տար, Աստվա՜ծ, ես քո ճորտը հեգ....

Մեր տունն անտուն է առանց մեզ ու որբ..

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Երաժշտությունը՝

Вард Гес

Հոլովակը՝

Anita Sargsian

27.11.2024

Դիտվել է՝ 14873

Մեկնաբանություններ